ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցած տարի տեղի ունեցած բնակարանային գողությունը բացահայտվեց

14.01.2019 17:13 Գողություն

Հունվարի 12-ին, ժամը 11.40-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 5-րդ բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 112 տան մոտից բերման են ենթարկել Աշոտ Մ.-ին, Նուբարաշեն 6-րդ փողոցից՝ Սերոբ Զ.-ին, և Նուբարաշենի 1-ին փողոցի 20 տան մոտից՝ Տիգրան Բ.-ին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք 2018 թվականի ամռանը պատուհանը հրել բացելով, Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 112 հասցեին կից տնից գողացել են կենցաղային իրեր:
Ընդունվել է հաղորդում:
Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: