ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.03.2019 12:40 Գողություն

 

Անցած տարվա սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ըստ տուժողի՝ ժամը 19։30-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել էին Փափազյան 25 շենքի իր բնակարանի դուռը, մտել ու հյուրասենյակի պահարանից հափշտակել ոսկե 2 մատանի։
Քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ձեռնարկեցին հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, բայց գողությունը կատարած անձի կամ անձանց հետքը գտնել այդպես էլ չհաջողվեց։
Մարտի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց բնակարանային գողության հերթական ահազանգը։ Քաղաքացին հայտնում էր, որ փետրվարի 20-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր մայրիկի՝ Ավետիսյան փողոցում գտնվող առանձնատան մուտքի դուռը, մտել ու գողություն են արել։ Ըստ տուժողի որդու՝ հափշտակել էին առանձնատան կահույքն ու կենցաղային տեխնիկա։
Արաբկիրի քրեական հետախույզները լծվեցին բնակարանային գողության բացահայտման գործին։ Իրականացվեցին ոստիկանությանը լիազորված օպերատիվ գործունեության ահնրաժեշտ բոլոր միջոցառումները։ Շուտով ստացվեցին բացահայտման համար կարևորագույն տեղեկություններ, որ գողությունները կատարել է 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանը; Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբիրի բաժին:
Տաքսիլդարյանը բաժնում խոստովանական բացատրություն տվեց։
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների, Ավետիսյան փողոցի առանձնատան բակ էր անցել պարսպի վրայով։ Պատուհանից տուն էր մտել, գտել մուտքի դռան բալնա իները։ Ապա նկարել էր կահույքը, կենցաղային տեխնիկան ու վաճառքի մասին հայտարարություն տեղադրել համացանցում։ Երբ գնորդը զանգել էր, պայմանավորվել էին հանդիպել առանձնատանը, բացել էր դռներն ու սեփականատեր ձևանալով իրացրել գողոնը։
Ոստիկաններին հաջողվեց հայտնաբերել առանձնատան կահույքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ, Փափազյան փողոցի բնակարանից գողացված ոսկեղենը հայտնաբերելու ուղղությամբ։
Մովսես Տաքսիլդարյանը ձերբակալվել է
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: