1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

16.12.2024 15:48 Գողություն
Արարատի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում դեկտեմբերի 6-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 10.30-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը կոտրել, մտել էին Նոր Խարբերդ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկը և գողացել ոսկյա մատանի ու ոսկյա թևնոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Մինչ գողությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, դեկտեմբերի 12-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ նախորդ օրը Վայքի բնակիչներից մեկի՝ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող տնից գողություն է կատարվել:
Տուժողից ընդունվեց հաղորդում: Պարզվեց, որ դեկտեմբերի 11-ի ժամը 11.30-ից ժամը 12-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պատուհանը բացել, մտել էին ներս և գողացել 150 հազար դրամ և դրամապահոց, որի մեջ փող կար:
Փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ նախաձեռնվեց:
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել էր Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում 36-ամյա տղամարդը Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղ տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ՀՈԳՎ Մասիսի բաժնի ՁՊՎ:
Դեպքի վայրի զննությամբ 36-ամյա տղամարդու մատնանշված վայրում կոտրված վիճակում հայտնաբերվել է գողացված դրամապահոցը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: