ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների արագ արձագանքի շնորհիվ բնակարանագողը բռնվեց

18.07.2020 12:54 Գողություն
Ոստիկանների արագ արձագանքի շնորհիվ բնակարանագողը բռնվեց

Հուլիսի 17-ին, ժամը 05.45-ին, ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի իր բնակարան մի տղամարդ է փորձել մտնել, սակայն նրան նկատել են, և հիմա չի կարողանում իջնել:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբի և ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները։ Հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել գյումրեցի 56-ամյա մի տղամարդ։ Պարզել են, որ նա տեխնիկական միջոցների գործադրմամբ պատշգամբի ճաղավանդակի կողպեքը կոտրել ու մտել է շենքի 2-րդ հարկի բնակարան ու գողացել նարգիլե և 2 շիշ գինի։
Տղամարդը ձերբակալվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: