Համագյուղացու տնից գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է
Նոյեմբերի 18-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային օպերատիվ կենտրոն հաղորդում է ստացվել, որ որ նոյեմբերի 17-ի ժամը 17.30-ից նոյեմբերի 18-ի ժամը 7.20-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Սալվարդ բնակավայրի տներից մեկը և ննջասենյակից գողացել զարդեր՝ տուժողին պատճառելով 300 հազար դրամի վնաս:
ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Սալվարդի բնակիչ 37-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: