1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դեպքից ամիսներ անց բնակարանային գողությունը բացահայտվեց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

07.10.2019 16:45 Գողություն

Հունվարի 31-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ ժամը 17.10-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատավածում հարմարեցված բանալիով բացել են Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը, գողացել փող և օծանելիք:
Դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբի ծառայողներն ու իրականացրել անհրաժեշտ միջոցառումներ։ Հարուցվել էր քրեական գործ։
Նախաքննության ընթացքում Շենգավիթի քրեական հետախույզների և Շենգավիթի քննչական բաժնի քննիչների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում դեպքից ամիսներ անց հիմնավորվել է, որ բնակարանային գողությունն արել է Երևանում հաշվառված 40-ամյա տղամարդը։ Հոկտեմբերի 3-ին, ժամը 8․00-ին նա հայտնաբերվել է, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին և կալանավորվել։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: