1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են Քանաքեռ-Զեյթունում կատարված բնակարանային գողությունը

06.07.2019 12:38 Գողություն

Հուլիսի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Ազատության պողոտայի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ հունիսի 23-ին ժամը 18.00-ից մինչև ժամը 20.00-ն, օգտվելով այն հանգամանքից, որ նույն հասցեում բնակվող իր մայրն առողջական խնդիրներ ունի և չի կարողանում տեղաշարժվել, նշված բնակարանի ննջասենյակում դրված պայուսակից գողացել են 42.000 դրամ և 30.000 ՌԴ ռուբլի՝ պատճառելով մոտ 270.000 դրամի վնաս:
Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Վարդաշենում հաշվառված, տարեց կնոջ 29-ամյա խնամակալը: Նույն օրը, ժամը 14:30-ի սահմաններում, Կարապետ Ուլնեցի 2 փակուղու շենքերից մեկում կասկածվողն հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: