Բնակարանից ոսկե շղթա գողացողը հաղորդում տվողն էր
Մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Դավիթաշենում գտնվող բնակարանից մեկի դռան փականը, մտել ու գողացել են ոսկյա շղթա՝ պատճառելով 70.000 դրամի վնաս:
Մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տված անձը՝ Մարատ Ս․-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 20.00-ին, ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: