1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանագողը թոռն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19.01.2019 10:02 Գողություն

Դեկտեմբերի 25-ից 27-ը Էջմիածնի Չարենցի փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտիրուհու բացակայությունից` ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, տնից հափշտակել 3.750.000 դրամ և 3000 դոլար: Գողության մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչեց դեկտեմբերի 30-ին: Մի քանի օրով որդու տուն մեկնած ու վերադարձած կինն այդ օրն էր միայն նկատել, որ փողերը չկան: Դեպքի վայրում իրավապահները համապատասխան արձանագրություններ կազմեցին: Փականը վնասված չէր, տունը տակնուվրա չէին արել: Գազօջախի միջից էին գողացել փողը, ինչը հուշում էր, որ բնակարանագողը տան նիստուկացին ծանոթ է եղել, բայց ո՞վ: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում: Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին: Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, և ջանքերն ապարդյուն չանցան: Հաղորդումից օրեր անց, առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով` բացահայտվեց: Դեպքի վայրում ձեռք բերված տվյալների և ստացված տեղեկությունների համադրությամբ, պարզվեց, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի թոռը` Արթուր Սարկիսյանը: Հունվարի 10-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Արթուր Սարկիսյանը լավ գիտեր, թե տատը որտեղ է փողերը պահում, ուներ նաև բնակարանի բանալին, օգտվելով առիթից, որ նա իրենց տանն է, որոշել էր ծրագրածն իրականացնել` մոռանալով հետևանքների մասին: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի քննելու և պարզելու ուղղությամբ: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: