ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդը խոստովանեց

09.10.2019 12:41 Գողություն

Արարատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 8-ին բաժին են հրավիրել Վեդի քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ օգոստոսի սկզբներին, օգտվելով համաքաղաքացու տան հետնամասի դուռը բաց լինելու հանգամանքից, անկողնու տակից գողացել է ոսկյա մեկ շղթա և մեկ թևնոց:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: