1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարևանուհու տնից գողացել էր 2 միլիոն դրամի ոսկյա զարդեր և փող

02.09.2024 15:02 Գողություն
Հարևանուհու տնից գողացել էր 2 միլիոն դրամի ոսկյա զարդեր և փող

Օգոստոսի 28-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 42-ամյա կինը հայտնել էր, որ Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և փող:
Նշված հասցե ոստիկանության Մալաթիայի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 16-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացելով նշված բնակարանի մուտքի դուռը՝ գողացել են 2 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, 200 դոլար և 110 000 դրամ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 30-ին բաժին է ներկայացել նույն շենքի բնակիչ 22-ամյա երիտասարդը և խոստովանել, որ ինքն է օգոստոսի 28-ին բանալիով բացել հարևանուհու բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդերն ու գումարը:
22-ամյա երիտասարդը, կազմված փաստաթղթերը և գողոնը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: