ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տուն էր մտել երկրորդ հարկի բաց պատուհանից. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

06.10.2021 17:43 Գողություն

Հոկտեմբերի 4-ի առավոտյան, ժամը 06.40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել Տիգրանյան փողոցի մի բնակչուհուց: Նա հայտնել էր, որ գիշերը երկրորդ հարկի իր բնակարանի բաց պատուհանից մտել են տուն ու գողացել ոսկյա զարդեր:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկել էր անհրաժեշտ միջոցառումներ, ուսումնասիրել տարածքը: Գիշերվա այդ ժամին ականատես-վկաներ չէին եղել: Մնում էր օպերատիվ աշխատանքը, որը տևեց մեկ օր:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 5-ին պարզվեց, որ գողությունը կատարել է Աբովյան քաղաքի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Նույն օրը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղից նա բերման ենթարկվեց բաժին, ներկայացվեց քննչական մարմին ու ձերբակալվեց: Խուզարկությամբ նրա մոտ հատնաբերվել են տարատեսակ ապրանքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: