1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություններ ու գողության փորձ էր արել. Տաշիրի ոստիկանների բացահայտումը

09.02.2022 15:32 Գողություն

Տաշիր քաղաքում նախորդ տարվա դեկտեմբեր ամսին հինգ բնակարանային գողություն ու գողության փորձ էր եղել: Ձեռագիրը նույնն էր: Տուն էին մտնում հիմնականում պատուհանով, գողանում բացառապես փող ու ոսկի։
Դեկտեմբերի 20-ին, օգտվելով այն հանգմանքից, որ տանտիրուհին դուռը բաց էր թողել, Ավետիսյան փողոցի մի տնից փող էին գողացել:
Երեք օր անց Դպրոցականների փողոցի տներից մեկի պատուհանով ներս էին մտել և ննջարանից դարձյալ փող հափշտակել: Հաջորդ օրը նույն եղանակով Պուշկինի փողոցի մի տնից էին փող ու ոսկեղեն գողացել: Դեկտեմբերի 2-ին գաղտնի հափշտակության թիրախ էր դարձել Արցախի փողոցի մի տուն, որտեղից կրկին փող էին հափշտակել: Նույն օրը Կարեն Դեմիրճյան փողոցի մի տնից էին փորձել գողություն անել, բայց գործն ավարտին հասցնել չէր հաջողվել:
Տուժողներից ոմանք ոստիկանություն էին դիմել, ոմանք՝ ոչ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Տաշիրի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունները հնարավոր է արած լինի Տաշիր քաղաքի 42-ամյա մի բնակիչ:
Փետվարի 3-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Տաշիրի բաժին ու ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին:
42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:
Նա կալանավորվել է:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: