Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։ Հերթական դեպքը ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները բացահայտեցին։
Հունվարի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, համայնքային ոստիկանները Ստեփանավանում շրջայցի ժամանակ ստուգել են Գարգառ գյուղի 44-ամյա բնակչի «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով։
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը պատկանում է Վանաձորի 51-ամյա մի բնակչի, որն էլ փայտը ձեռք էր բերել Սարատովկա գյուղից։
Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Տաշիրի բաժին։
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: