Արագածոտնի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները շարունակում են մնալ ՆԳՆ Ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Արագածոտնի մարզի պարեկները:
Հունվարի 8-ին պարեկները Հարթավան գյուղի խաչմերուկում նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենա։ Վարորդը փայտանյութի վերաբերյալ ներկայացրել է ժամկետանց փաստաթղթեր։
32-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
