1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ծառահատումներ Լոռիում․ Գուգարքի ոստիկանների բացահայտումները

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտեցին:
Մարտի 14-ին ոստիկանները Վահագնաձոր գյուղում շրջայցի ժամանակ նկատել էին «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որից ոչ հեռու բեռնաթափված փայտանյութ կար։
Մեքենայի վարորդը, որ Վանաձոր քաղաքի բնակիչ է, վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Վահագնաձոր գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։
Մեքենան, վառելափայտով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ երկու օր անց ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Տեղեկություններ էին ստացվել, որ «Վանաձոր» անտառտնտեսության մի անտառապահ իր հսկած պահաբաժնից ծառեր է ապօրինի հատել և վաճառել Վահագնի գյուղի փայտամշակման արտադրամասի տիրոջը։ Նշված արտադրամասում ոստիկանները հայտնաբերեցին փայտանյութը։ Ավելի ուշ պարզվեց նաև անտառապահի ինքնությունը՝ Վանաձորի բնակիչ էր, 63 տարեկան։ Մարտի 16-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին։ Պարզվեց՝ անտառապահը մարտի 5-ին բենզասղոցով երկու ծառ էր հատել, իսկ մարտի 14-ին փայտանյութը վաճառել էր արտադրամասի տիրոջը։
Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: