ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Լոռու պարեկների արդյունավետ պայքարը ապօրինի ծառահատումների դեմ

Պարեկային ծառայության Լոռու մարզը սպասարկող գումարտակի ոստիկանները ոչ միայն արդյունավետ հսկողություն են իրականացնում անվտանգ ճանապարհային երթևեկության պահպանման նկատմամբ, այլև ակտիվ պայքարում են հանցավորության դեմ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ապօրինի ծառահատումներին։ Ուստի պատահական չէ, որ ծառայության գործարկումից հետո ավելացել է ապօրինի ծառահատումների բացահայտումների թիվը, ինչը շուրջօրյա սրտացավ ծառայության արդյունք է։ Լոռու պարեկները միայն վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնաբերել են տարբեր մակնիշի 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բեռնված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Տարբեր տեսակի ծառերի հատումից պատրաստված փայտանյութը, մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Լոռու մարզային վարչության տարածքային բաժինների պահպանվող հատուկ տարածքներ։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Դեպքերի ուսումնասիրությունները փաստում են, որ ապօրինի փայտանյութով բեռնված մեքենաները հայտնաբերվում են հիմնականում երեկոյան ժամերին։ Այս հանգամանքն իր հերթին փաստում է, որ վարորդներին թվում է, թե բռնվելու տեսանկյունից ավելի ապահով է փայտանյութը երեկոյան տեղափոխել։ Հիշեցնում ենք, որ պարեկների ծառայությունը շուրջօրյա է, և օրվա ցանկացած ժամի նույնն են նաև աչալրջությունն ու հետևողականությունը։ Նաև հորդորում ենք խնայել բնությունը։
Միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: