ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գուգարքի ոստիկանները հերթական անգամ ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:
Փետրվարի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները շրջայցի ժամանակ ստուգել են Ձորագետ գյուղի 28-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փետրվարի 7-ին Դսեղ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։
Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: