1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ծառահատման հերթական դեպքը. Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի պարեկապահակետային ծառայության աշխատակիցները ստացել էին տեղեկություն, որն իրացրին բաժնի գործընկերների հետ: Ժամը 20.30-ին Վահագնի գյուղի վարչական տարածքում նրանք կանգնեցրին «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա: Բեռնախցում մոտ 2,5 խորանարդ մետր փայտանյութ էր, ինչի համար նույն գյուղի բնակիչ, 28-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չուներ: Ըստ նրա` փայտանյութն իրենն էր, երկու օր առաջ բենզասղոցով հատել էր տարբեր տեսակի ծառերի ճյուղեր և դրանք ցանկանում էր տեղափոխել տուն:
Վարորդը հրավիրվել է բաժին, իսկ փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: