1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տղամարդը 60-ից ավելի ծառ է ապօրինի հատել ու բռնվել․ Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ մի տղամարդ Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի ծառեր է հատում։ Տեղեկությունների օպերատիվ իրացման արդյունքում Կուրթան գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Նրա «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան էլ, որը բեռնված էր մոտ 3 խորանարդ մետր փայտանյութով, տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը մի քանի ժամվա ընթացքում Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի հատել է 60-ից ավելի տարբեր տեսակի և չափի ծառ, որոնց կոճղերը դեպքի վայրի զննությամբ մատնացույց արեց։ Բենզասղոցը հայտնաբերվել և առգրավվել է։ Փայտանյութը հանձնվել է անտառտնտեսությանը։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Վնասի չափը քննությամբ պարզվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: