1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոյեմբերյանի ոստիկանները հոկտեմբերի 5-ին և 6-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 5-ին և 6-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման երկու դեպք։ Նոյեմբերի 5-ին, ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, ստուգման են ենթարկել Կողբ համայնքում ապրող մի տղամարդու «Մերսեդեսը», որը բարձված է եղել մոտ 4 խմ փայտանյութով։ վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հոկտեմբերի 6-ին էլ Նոյեմբերյանի ոստիկանները ստուգման են ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի «Զիլ» բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 12 խմ փայտանյութով։ Այս դեպքում ևս վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա ապօրինի փայտանյութը ձեռք է բերել Ջուջևան համայնքում։ Բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նշանակվել են մասնագիտական ստուգումններ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: