Իջևանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք
Ապրիլի 5-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսության» մասնաճյուղի Իջևանի անտառպետության «Ծառուտի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են 44-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող «ԶԻԼ» բեռնատարը՝ բարձված 13 հացենու և 2 լորենու տարբեր տրամաչափի գերաններով։ Իսկ մեքենայի մոտ հայտնաբերվել է 20 հացենու և 3 լորենու 220 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի գերաններ։ Տիգրան Պ․-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ապօրինի հատել է 2 լորենի և 4 հացենի կանգուն ծառեր:
15 գերաններով բարձված բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ 23-ը ի պահ է հանձնվել Իջևանի անտառտնտեսության աշխատակիցներին:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: