ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծառահատում Որոտնավանում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Մարտի 11-ին ոստիկանություն զանգահարած Որոտնավան գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ փետրվարի 25-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում հատել են գյուղում վարձակալած իր այգու 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու և 7 ընկուզենու բերքատու ծառեր:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով կատարվածը բացահայտվեց:
Պարզվեց, որ փետրվարին և մարտի 8-ին նշված ծառերը բենզասղոցով հատել է որոտնավանցի 1995 թվականին ծնված Ռաֆայել Մովսեսյանը և իր մեքենայով տեղափոխել տան բակ:
Մովսեսյանը խոստովանել է կատարածը:
Վնասի չափը ճշտվում է:
Ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: