ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում․ Գուգարքի ոստիկանների հերթական բացահայտումը

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Համայնքային ոստիկանները Վահագնաձոր գյուղի տարածքում գիշերային շրջայցի ժամանակ ստուգել են Վանաձոր քաղաքի 31-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը Եղեգնուտ գյուղում բնակվող 26-ամյա ազգականինն է։
Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նույն օրը բաժին է հրավիրվել նաև վարորդի 26-ամյա ազգականը: Ըստ նրա՝ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել էր կանգուն ծառեր:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: