Ծառահատումներ Սյունիքում
Փետրվարի 2-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներից մեկը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ «syuniq.net» կայքում հրապարակվել է «Որոտանի կիրճում ծառահատումներ են հենց հիմա» վերտառությամբ տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք հատված ծառերը բենզասղոցով կտրատում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում Շինուհայր գյուղի բնակիչ Գևորգ Ա.-ն, Քարահունջ գյուղի բնակիչ Արտաշես Ղ.-ն և Խոտ գյուղի բնակիչ Վիլիկ Ղ.-ն, Արգամ Ի.-ի թույլտվությամբ, վերջինիս պատկանող «Հին Խոտ գյուղ» կոչվող տարածքում գտնվող այգուց հատել են ընկուզենու ծառ, մեքենայով տեղափոխել ու դատարկել են Արգամ Ի.-ի տան բակում, իսկ նշված տարածքից քիչ հեռու գտնվող հատվածից Խոտ գյուղի բնակիչներ Կորյուն Բ.-ն, Արմեն Գ.-ն և Արմո Գ.-ն, ժամը 10-ի սահմաններում, իրենց պատկանող տարածքից հատել են ընկուզենու ծառ ու բարձել նույն գյուղի բնակիչ Ալիկ Պ.-ի մեքենան:
Նշված անձինք հրավիրվել են բաժին:
Փայտով բարձված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: