ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սևանի ոստիկանների բացահայտած ապօրինի ծառահատման դեպքը և ոչ միայն

Հուլիսի 18-ին, ժամը 04.10-ից 04.40-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին փորձել են կանգնեցնել «ԳԱԶել» բեռնատարը, որը երթևեկել է Ճամբարակից Երևանի ուղղությամբ: Վարորդը չի ենթարկվել «Կանգ» ազդանշանին: Կապի միջոցով հայտնել են Սևանի ՃՈ անշարժ հենակետ, որտեղ ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ստեղծել են արհեստական խոչընդոտ: «ԳԱԶել»-ի վարորդը կրկին չի ենթարկվել ոստիկանների պահանջին, շարունակել է երթևեկել և հարվածելով ոստիկանական ավտոմեքենային դիմել է փախուստի: Քիչ անց, վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շարունակել վարել Գագարինավանի հարակից դաշտամիջյան ճանապարհով, որտեղ հարվածել է քարերին ու կանգնել: Վարորդը փակել է դռները և դիմել փախուստի:
Պարզվել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 2 խմ վառելափայտով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ԳԱԶել»-ի վարորդը Տավուշի մարզից՝ 34-ամյա մի տղամարդ է: Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 19-ին նա ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և բացատրություն տվել, որ «ԳԱԶել»-ում հայտնաբերված վառելափայտը հուլիսի 17-ին ձեռք է բերել Հաղարծին գյուղից:
Բեռնատարը՝ վառելափայտով, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: