Ստեփանավանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Հետևողական պայքարի արդյունքում ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները: Բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ուրասար գյուղի 37-ամյա բնակիչը «Մացառուտ» կոչվող տեղանքում ապօրինի հատել է ծառեր:
Ձեռնարկված միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդը նշված տեղանքում ապօրինի հատել է 28 ուռենի և փայտանյութի մի մասը երկու համագյուղացիների օգնությամբ տեղափոխել իր բնակության հասցե:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
