112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։
Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ տուժածի՝ Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։
Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 38-ամյա համաքաղաքացին։
38-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում։ Ապրիլի 2-ին նա հայտնաբերվեց Արմավիր քաղաքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։
Հաջորդ օրը նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: