112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք․ քրեական ոստիկանների բացահայտումները

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք։
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ և համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ, ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում տուֆ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի թույլտվությունը գործում էր մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամկետը լրանալուց հետո շարունակել է գործունեությունը։ Այս ընթացքում ապօրինի արդյունահանվել և իրացվել է շուրջ 300 խորանարդ մետր տուֆ։ Պետությանը և համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 10 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ապօրինի ձեռնարկատիրության ևս երկու դեպք բացահայտվել է մարտի 10-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից։ Երկու դեպքում էլ ոստիկանները համագործակցել են գլխավոր վարչության գործընկերների հետ։
Ըստ օպերատիվ տեղեկության՝ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արարատի մարզի Գոռավան գյուղի վարչական տարածքում, 2017 թվականից մինչ օրս, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, հատկացված սահմաններից դուրս իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում։
Մյուս դեպքում, 2015 թվականից մինչ օրս, մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն նույն կերպ ավազի ապօրինի արդյունահանում է իրականացրել Լուսառատ գյուղի տարածքում։
Համայնքներին պատճառվել է էական վնաս։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: