1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճամբարակի ոստիկանները թմրանյութի օգտագործման և իրացման դեպք են բացահայտել

Թմրանյութերի օգտագործման, իրացման կամ անօրինական շրջանառության յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս ոստիկանությունն իրազեկում է հասարակությանը, ինչը կանխարգելիչ նպատակ ունի և ինքնին զգոնության կոչ է:
Օրերս հերթական բացահայտումը գրանցվեց Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Դրախտիկ գյուղի 27-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, օգտագործում և իրացնում: Փետրվարի 2-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Ճամբարակի բաժին: Ավելի ուշ Դրախտիկ գյուղի մի կիսաքանդ շինության քարերի արանքից ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ նրա՝ հայտնաբերվածը մարիխուանա է: Մշակումն արգելված կանեփն ինքն է աճեցրել, չորացրել իր օգտագործման համար:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ հունվարին նա համագյուղացուն մարիխուանա է հյուրասիրել:
Նույն օրը բերման ենթարկվեց նաև 28-ամյա համագյուղացին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: