ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների կանխման ու բացահայտման նպատակով, ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ հենց Ճամբարակում հայտնաբերելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա՝ 2.5 խորանարդ մետրից ավելի փայտանյութով բարձված։ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 25-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: