1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՃՈ ղեկավարությունը շարային ստուգատես է անցկացրել

07.04.2021 18:07 Միջոցառումներ

Ապրիլի 7-ին Երևանում տեղի ունեցավ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների շարային ստուգատես, որն անցկացնում էին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանը։
Ստուգվեցին Ճանապարհային ոստիկանների համազգեստի կոկիկությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ծառայողներին ամրակցված տեսախցիկների սարքինությունը։
Հատուկ ուշադրություն դարձվեց ծառայողական մեքենաների տեխնիկական վիճակին, մեքենաներում առաջին բուժօգնության պարագաների առկայությանը։
Եգոր Կարապետյանն ու Նորիկ Սարգսյանը մատնանշեցին թերություններն ու դրանց շտկման համար տվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Շարային ստուգատեսից հետո ճանապարհային ոստիկանները դուրս եկան ծառայության։