Հետախուզվում էր խարդախությունների, լիազորությունների չարաշահման և կեղծիքի մեղադրանքներով
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 26-ին հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 35-ամյա մի երիտասարդ, որը Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախությունների, ինչպես նաև լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
