ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Չարբախի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

16.08.2021 15:57 Գողություն

Հուլիսի 20-ի առավոտյան Մարկվարտի փողոցի տներից մեկի դարպասն ու մուտքի դուռը կողպված չէր եղել, ինչից էլ բնակարանագողը օգտվել էր։ Տուն էր մտել, գողացել տանտիրոջ պայուսակը, որի մեջ կար փող, անձնագիր, սոցիալական քարտ, վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն ու չորս բանկային քարտ։ Բացի այդ, հասցրել էր հափշտակել նաև տանտիրուհու դրամապանակը, որտեղ փողից զատ նրա նույնականացման քարտն էր։ Տանտերը կատարվածի վերաբերյալ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում հաղորդում տվեց գողությունից 11 օր հետո միայն։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվեց քրեական գործ։
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսվեց։ Ծավալուն հետախուզական միջոցառումներ իրականացվեցին։ Քննության առնվեցին հնարավոր բոլոր վարկածները։
Օպերատիվ հարցումների արդյունքում, ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի նախկինում դատապարտված՝ Երևանի Ռուսթավելու փողոցի 30-ամյա մի բնակիչ։ Օգոստոսի 11-ին կասկածվողը նշված փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Չարբախի բաժանմունք։
Կասկածյալը ոչ միայն տվեց խոստովանական ցուցմունք, այլև դեպքի վայրում նկարագրեց, թե ինչպես է կատարել գողությունը: Շենգավիթ վարչական շրջանի երթուղային տաքսիներից մեկի երթակարգավորման կետում էր թողել գողացած անձնագրերն ու բանկային քարտերը։
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունկվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: