1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Չարբախի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել։ Չարբախի ոստիկանները տեղեկություններն իրացրին Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի գործընկերների հետ՝ հայտնաբերելով ու բերման ենթարկելով 37-ամյա մի տղամարդու և 25-ամյա մի երիտասարդի, որոնք Արարատի մարզի բնակիչներ են։ Շիրակի փողոցից Չարբախի բաժանմունք տեղափոխվեց նաև տղամարդու «Օպելը»։ Բերման ենթարկվածների  անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով մանրացված-չորացված, դեղնականաչավուն կանեփանման զանգվածենր։ Բացի այս, 37-ամյա տղամարդը մեքենայի սրահից ներկայացրել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված՝ 5 գրամից ավելի քաշով։ Նրա հայտնածով՝ բյուրեղանման զանգվածը «Կրիստալ» թմրամիջոց է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Չարբախի ոստիկանները հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: