1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Չարբախի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել

20.04.2020 15:06 Գողություն

Հունվարի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ օրը ցերեկով տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Շարուրի փողոցի բնակարաններից մեկի դուռն ու խոհանոցից բջջային հեռախոս հափշտակել:
Հաղորդումը ստանալուն պես ոստիկանները Շարուրի փողոց էին մեկնել, ուսումնասիրել դեպքի վայրը, կազմել համապատասխան արձանագրություններ:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:
Իրավապահները գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Եվ հետևողական աշխատանքը դեպքից ամիսներ անց դրական արդյունք տվեց:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն անհերքելի ապացույցներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է նախկինում 11 անգամ դատապարտված Երևանի Օդանավակայանի փողոցի 63-ամյա մի տղամարդ:
Ապրիլի 16-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվեց:
Նրա անձնական խուզարկությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: