ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չարենցավանի ոստիկանները բացահայտեցին կողոպուտի դեպքը

03.01.2022 15:02 Կողոպուտ
Չարենցավանի ոստիկանները բացահայտեցին կողոպուտի դեպքը

Դեկտեմբերի 30-ին, ժամը 16.37-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ դպրոցի մոտ քաղաքացու են կողոպտել:
Դեպքի վայր մեկնած ծառայողները տուժողից հաղորդում են ընդունել։ Ըստ կնոջ հայտնածի՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 16.35-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի քոլեջի հարակից ճանապարհով քայլելիս, անհայտ անձը հափշտակել էր ձեռքի պայուսակը և դիմել փախուստի՝ պատճառելով մոտ 40.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժած կնոջ պայուսակը բացահայտ հափշտակել է 29-ամյա տղամարդը, որը նույն օրը, ժամը 18.05-ին, հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել է խոստովանական բացատրություն:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պայուսակից հափշտակված փողը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: