ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր մալուխներ ու վաճառել մոտ 500 հազար դրամով․ Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

08.06.2021 11:03 Գողություն

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները հունիսի 2-ին տեղեկություն էին ստացել, որ չարենցավանցի մի երիտասարդ գողություններ է արել։ Մասնավորապես, Չարենցավանի Գործարանային փողոցում պարբերաբար գողացել էր բարձրավոլտ էլեկտրասնուցման մալուխներ։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Չարենցավանի քրեական հետախույզները երիտասարդին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ գողություններն արել է մայիսի 28-ին ու հունիսի 1-ին։ Պարզվել է, որ գողոնը մոտ 500 հազար դրամով վաճառել էր։ Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: