1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն, ապա նաև` գողության փորձ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

03.06.2021 10:51 Գողություն

Մայիսի 6-ին ոստիկանություն էր զանգել Չարենցավան քաղաքի մի բնակչուհի և հայտնել, որ ավտոտնակից գողություն են արել: Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր, որ ավտոտնակի դուռը հարմարեցված բանալիով բացել ու տարել էին զոդման սարք, էլեկտրական սղոց, բենզասղոց, տարբեր տեսակի այլ գործիքներ ու իրեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բաժնի քրեական հետախույզները մայիսի 26-ին, գողություն կատարելու կասկածանքով, Չարենցավանի նույն թաղամասի իր բնակարանից բերման ենթարկեցին 37-ամյա մի տղամարդու: Ոստիկանության բաժնում նա խոստովանեց արարքը: Հայտնաբերվեց գողոնի մի մասը:
Հետագա միջոցառումների արդյունքում տղամարդը խոստովանել է, որ ապրիլ ամսվա կեսերին, գիշերվա ժամը երեքի սահմաններում, փորձել էր գողություն անել Չարենցավան քաղաքի նախկին պոլիկլինիկայի շենքից, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել:
Նախաքննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: