ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին

26.05.2021 17:27 Պաշտոնական

Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, դինամոյական Մալխաս Ամոյանին ու վաստակավոր մարզիչ, ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Համլետ Հովհաննիսյանին։ Հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ու մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։ Ոստիկանության պետը Մալխաս Ամոյանին շնորհավորեց Եվրոպայի չեմպիոն դառնալու առթիվ և մաղթեց նորանոր հաջողություններ, որոնց շնորհիվ բարձրացվում է հայոց եռագույնը։ Վահե Ղազարյանը Մալխաս Ամոյանին հանձնեց պարգևավճար և հուշանվեր։