Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 31-ին, ժամը 14.20-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 31-ին, ժամը 07.58-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և գազատար խողովակին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 31-ին, ժամը 11.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Հոնդա» մակնիշի մեքենան բախվել է կայանած «ԲՄՎ»-ին: Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 31-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 37-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 31-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 31-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 93-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Մարտի 31-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Իվեկո» բեռնատարը Սյունիքի մարզի Խոտանան բնակավայր տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: