Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 31-ին, ժամը 1.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 15.20-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շևրոլե» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդա» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 00.46-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 10.20-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 16.30-ին, Երևանի Քրիստափորի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը. 30-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամ 05.23-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Մերսեդես» մակնշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնի եզրաքարին և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, որն էլ տեղաշարժվել և բախվել է կայանված «ԲՄՎ-325»-ին. «ՎԱԶ-21074»-ի 49-ամյա վարորդը, 48-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ-2121»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 61-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 09.10-ին, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը և 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 22.40-ին, Արարատ քաղաքի Շահումյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 07.30-ին, Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էհիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Սիատ», «Մերսեդես» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «Սիատի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում «Կիա Սելտոս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 31-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղում իրար են բախվել են երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: