ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.09.2023 12:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 30-ին, ժամը 16.10-ին, Նար-Դոսի փողոցում 56-ամյա վարորդը «Շևրոլե» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Օգոստոսի 27-ին ժամը 19-ին, Նուբարաշենի խճուղիում, Երևան-Մասիս կամրջի հարևանությամբ, միմյանց են բախվել «Օպել» և «Դեու» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 1.35-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց դիմած 30-ամյա կինը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գյուրջյան փողոցում իր վարած «Հունդան» բետոնե պատնեշին հարվածելու հետևանքով:
Փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
*
Օգոստոսի 30-ին, ժամը 14.10-ին, Ռուբինյանց փողոցում միմյանց են բախվել չորս մեքենա` երկու «Օպել», մեկական «Մերսեդես» ու «Ֆորդ»: «Օպելներից» մեկի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Օգոստոսի 29-ին, ժամը 19-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի կամրջի վրա միմյանց էին բախվել երկու «Մերսեդես», մեկական «Միցուբիշի» և «Դեու»: Պատճառվել էր նյութական վնաս: Ավելի ուշ, օգոստոսի 31-ի կեսօրին հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ հիշյալ վթարից ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 34-ամյա մի կին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 36-րդ կմ-ին 34-ամյա վարորդը «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որին նույն մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, Գայ գյուղի Երևանյան փողոցում միմյանց են բախվել «Ֆորդ Տրանզիտն» ու «Հունդաի Սոնատան»: Վերջինս առաջ ընթանալով`բախվել է կայանված «ՎԱԶ-2106-ի», որն էլ իր հերթին բախվել է «Նիսան Տիդայի»: «Հունդաի Սոնատայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի երկու բնակիչ: Մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի Մեծամոր քաղաքի հատվածում միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-211200» մակնիշի մեքենաներ: Վերջինիս վարորդը և ուղևորն էլ ստացել են մարմնական վնսավածքներ:
Փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Դրախտիկ ճանապարհի 10-րդ կմ-ին, Երևանի ուղղությամբ ընթանալիս, 32-ամյա վարորդը «Մերսեդեսով» դուրս է եկել երթևեկելի գոտուց: Մեքենան կողաշրջվել է, վարորդը՝ ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 2.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 9-րդ կմ-ին 21-ամյա վարորդը «Օպել Զաֆիրայով» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Մեքենան կողաշրջվել է, վարորդը` ստացած վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 10-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին, կամրջի մոտ, միմյանց են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Ման» մակնիշի մեքենաներ: «Ֆորդ Տրանզիտի» վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում միմյանց են բախվել «ՎԱԶ-219050» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենաներ: Վերջինիս վարորդ 29-ամյա կինը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 39-րդ կմ-ին երթևեկելի հատվածից դուրս է եկել ու շրջվել 46-ամյա տղամարդու վարած «Զիլը»: Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 17 և 21 տարեկան ուղևորներ երտասարդներն առաջին բուժօգնություն են ստացել տեղում: Մեքենայի թափքում և կցորդիչում գտնվող խոշոր եղջերավոր 24 անասունից մեկ կով սատկել է, մեկ ցուլ` վնասվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի Արթիկի և Անիի քննչական բաժին:
*
Օգոստոսի 30-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գորիս-Կապան ճանապարհի 39-րդ կմ-ին «ԴԱՖ» մեքենայի 38-ամյա վարորդը կորցրել է կառավարումը: Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Ստացած մարմնական վնասվածքներով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 14-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին միմյանց են բախվել «Միցուբիշի Գրանդիսը» և «Օպելը»: Վերջինիս ուղևոր 33-ամյա կինն ու երեք տարեկան տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: