ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.11.2022 11:59 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, Երևանի Չարենցի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ժամանակ 18-ամյա ուղևորը սրահից ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը. «Նիսանի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.00-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Մազդա» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 45-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.50-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբին. 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի «Մոլորակ» ռեստորանի մոտ «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.40-ին, հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի խանութում հայտնաբերվել է գետնին ընկած 84-ամյա կին: Նա հայտնել է, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի բակում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն: 84-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղից Բյուրեղավան տանող ճանապարհին «Տեսլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելու գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել. 39-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 52-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: