1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.11.2023 17:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.10-ին, Երևանի Տերյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Ֆորդ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» և «ՎԱԶ-21099»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հոկտեմբերի 31-ին, ժամը 08.45-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հոկտեմբերի 31-ին, ժամը 10.00-ին, Մեղրի-Երևան ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտ, «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու. վարորդը և վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.40-ին, Գավառի Նալբանդյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը, այնուհետև ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11.50-ին, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.04-ին, Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կողաշրջվել է. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*

Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կապան-Տաթև ճանապարհի 42-րդ կմ-ին «ԿամԱԶ-53212»-ը դուրս եկել երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր ընկել ձորը. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: