ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.09.2023 12:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 8.50-ին, Ալեք Մանուկյան փողոցում 72-ամյա վարորդն «Օպելով» վրաերթի է ենթարկել 9-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 20.30-ին, Հալաբյան փողոցում բախվել են «Պորշը», «Նիսանը», «Տոյոտան» ու «Միցուբիշին»։ «Նիսանի» մի ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 15.12-ին, «Ֆոլքսվագենը» Խոստիկյան փողոցում բախվել է գազատար խողովակի հենասյանը, ապա բախվել կայանված մի «Նիսանի»։ 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
*
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.40-ին, 28-ամյա վարորդը Տիգրան Մեծի պողոտայում «Օպելով» վրաերթի է ենթարկել 54-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Օգոստոսի 31-ին, ժամը 17-ին, «Ֆոլքսվագենի» 71-ամյա վարորդը Մամիկոնյանց փողոցում վրաերթի է ենթարկել 73-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Սեպտեմբերի 1-ին, ժամը 9-ին, «Ակուրա» մեքենայի 73-ամյա վարորդը Մամիկոնյանց փողոցում վրաերթի է ենթարկել 37-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11.20-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում միմյանց են բախվել երկու «Մերսեդես»։ Երկուսի վարորդներն էլ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.30-ին, Քոչինյան փողոցում միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «Տոյոտան», ինչից հետո շարունակելով ընթացքը՝ «Մերսեդեսի» 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*

Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին միմյանց են բախվել «Կիա Սորենտոն» ու «Մոսկվիչը»։ Վերջինիս երկու ուղևոր՝ 40-ամյա կինն ու 11-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 9-ամյա մի աղջիկ։ Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 18.20-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում աղջկան վրաերթի է ենթարկել «Նիսան Տիդայի» 43-ամյա կին վարորդը:
Հանգամանքները պարզվում են:
Փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս-Նորամարգ ճանապարհին միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «Հոնդան», կան տուժածներ: Պարզվել է, որ վթարի հետևանքով երկու վարորդն ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
*
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Մ-6 միջպետական ավտոճանապարհին՝ Հաղպատի խաչմերուկում, միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն», «ԳԱԶ-32213» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս երկու ուղևորներ՝ 64-ամյա և 54-ամյա տղամարդիկ, ինչպես նաև «Ֆոլքսվագենի» 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:
*
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, 65-ամյա վարորդը կորցնելով «Մերսեդեսի» կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:
*
Սեպտեմբերի 1-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի նախկին «Կուրտզալ» կոչվող շենքի մոտ վրաերթ է տեղի ունեցել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերոյի» 31-ամյա վարորդը մեքենայով հարվածել է մի հեծանվի, ինչի հետևանքով 8-ամյա հեծանվորդ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղղարկվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
*
Սեպտեմբերի 1-ին, ժամը 7.30-ին, Ծաղկավան բնակավայրի վարչական տարածքում միմյանց են բախվել «Վոլվոն» և «Ռենոն»։ Վերջինիս 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: