1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.12.2022 11:51 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 30-ին, ժամը 10.00-ին, Երևանի Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ամիրյան և Կողբացու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 02.15-ին, Երևանի Խանջյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար բետոնե պատնեշին. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 18.40-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.40-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը հետո կրկնակի վրաերթի է ենթարկվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Կրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, Երևանի Աթոյան և Նոր Արեշի 3-րդ փողոցների խաչմերուկում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և երեք «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ներից մեկի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ին, Երևանի Էրեբունու փողոցում իրար են բախվել «ՊԱԶ» ավտոբուսը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան. «Մերսեդեսի» 51-ամյա վարորդը և ավտոբուսի 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 22.50-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենաներ. «Կադիլակի» վարորդը և 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 18.40-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.50-ին, Երևանի Գայի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 13-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.10-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղում իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 21․50-ի սահմաններում, Սյունիքի մարզի Լեռնաձոր բնակավայրում իրար են բախվել «Վոլվո» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 46-ամա վարորդը և 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: