ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

03.01.2023 13:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 07.50-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Թամանցիների փողոցում բախվել է բետոնե պատնեշին: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 14.45-ին, Երևանի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արգավանդի խաչմերուկից անհայտ տղամարդու է տեղափոխել, որն անգիտակից վիճակում է: Պարզվել է, որ տղամարդը Բաբաջանյան փողոցում անհայտ վարորդի կողմից վրաերթի էր ենթարկվել:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշներին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ: «Հոնդայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 1-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «ԲՄՎ-525» մակնիշի մեքենան Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խանութի պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հունվարի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի սյանը: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 2-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել է էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 2-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Մերսեդես E 280» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվելով «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի մեքենային՝ գլորվել է: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: