1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

03.06.2023 12:20 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 2-ին, ժամը 03.00-ին, «Իսուզու» բեռնատարի ընթացքի ժամանակ թափքի վրա դրված մետաղական կոնստրուկցիան դիպել է Ազատության հրապարակի տարածքի տրոլեյբուսի հաղորդալարերին, ինչի հետևանքով դրանք ձգվել և ցած են նետել հաղորդալարերի նորոգման աշխատանք կատարող 30-ամյա և 63-ամյա երկու տղամարդկանց: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունիսի 2-ին, ժամը 01.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպելը» և մոպեդը. 19-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունիսի 1-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրևանդի և Թևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Աուդի» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունիսի 3-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Այգեստան գյուղում վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունիսի 3-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Մերսեդես-Բենց» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Մերսեդես-Բենցի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունիսի 2-ին, ժամը 20.10-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*
Հունիսի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ-431410» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ: «Օպել Աստրայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*
Հունիսի 2-ին, ժամը 14.15-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 100-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը և բախվել ծառին: 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*
Հունիսի 2-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: