ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

03.11.2022 11:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 2-ին, ժամը 08.30-ին, Երևանի Հրազդանի կիրճից Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարահատվածում իրար են բախվել «Մազդա» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 71-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***

ԼՐԱՑՎԱԾ. 05.11.2022 

Նոյեմբերի 1-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ֆրունզեի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևանի Ա. Ավետիսյան, Վ. Փափազյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 52-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և վթարի ենթարկվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 72-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել է. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 01.30-ին, Լոռու մարզի Կուրթան գյուղում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքում «Զիս» մակնիշի բեռնատարը շրջվել է ձորը. 40-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Գյումրիի Ա. Մանուկյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայն վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին՝ Ազատան գյուղի հատվածում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղում կայանված «Օպելի» անիվի տակ դրված քարը 44-ամյա վարորդի կողմից հանելուց հետո մեքենան ինքնաբերաբար շարժվել է, վարորդը փորձել է կանգնեցնել մեքենան, սակայն սայթաքել և ընկել է մեքենայի տակ. «Օպելի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: